Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Մեր զոռբա իրականությունում պարտվելը հերոսություն է, չմո լինելը՝ առավելություն

Մեր զոռբա իրականությունում պարտվելը հերոսություն է, չմո լինելը՝ առավելություն
20.09.2025 | 11:27

Ցանկացած երկրի համար Հայաստանի ներկայիս վիճակը խայտառակություն կլիներ։ Ցանկացած երկրի ղեկավարի համար՝ անձնական ողբերգություն ու կարիերայի ավարտ։ Անգամ աֆրիկյան աբորիգեն ցեղի մոտ։ Բայց ոչ մեր զոռբա իրականությունում, երբ պարտվելը հերոսություն է, չմո լինելը՝ առավելություն։

Էտքան արժանավոր տղերք զոհվեցին, որ, հերիք չի հետո նրանց ուրանան, մի բան էլ վախկոտ դասալիքները մնան իշխանության, շարունակեն իրենց քաղաքականությունն ու ամեն հնարավոր առիթով ասեն, որ անվախ տղերքը սխալ էին, իրենք՝ վախկոտները, ճիշտ։

Էս տղերքի զոհաբերությունը նման էր այն մարդու զոհաբերությանը, ով այրում է իրեն՝ կույրերի ճանապարհը լուսավորելու համար։

նիկոլի ուրացման տարիներին հողի համար պայքարողն արժեք չունի, հողի համար զոհվողը սխալ է, Արցախն՝ ադրբեջանական, թշնամուն դիմակայողը՝ «իրական Հայաստանի» թշնամին։

Կգա օր, որ մենք կթոթափենք մեր ուսերից նիկոլիզմի բեռը, կմաքրենք նիկոլ ընտրած հասարակության խարանը, կուղղենք մեր մեջքն ու ըստ արժանվույն հարգանքի տուրք կմատուցենք մեր անմահ զոհերի հիշատակին։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 8333

Մեկնաբանություններ